<<Նոր Կեսարիայի>> միջնակարգ դպրոցի կառուցումը վստահված է GTS Construction-ին

Նոր Կեսարիա համայնքի նախկին դպրոցի տարածքում այս օրերին ընթանում են հիմնովին կառուցվող սեյսմակայուն դպրոցի շինհրապարակների աշխատանքներ։ Դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Նկուղային հարկով կառուցվող նոր երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Նկուղում նախատեսված է թաքստոց, շենքում' 4 աստիճանավանդակ, 1 վերելակ, տանիքներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Դպրոցը հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով տեղաշարժվող երեխաների համար կունենա հարմարեցված սանհանգույցներ, թեքահարթակներ, ինչպես նաև ամբարձիչներ։ Տարածքները կբարեկարգվեն, ինչպես նաև կկառուցվեն մարզադաշտ և մարզահրապարակ։

GTS Construction 's image

Արմավիրի Վ․Բախշյանի անվան N2 հիմն․ դպրոցի վերանորոգում

GTS Construction ընկերությունը իրականացնում է Արմավիրի Վ․ Բախշյանի անվան N2 հիմնական դպրոցի ամբողջական վերանորոգում՝ ներառելով ինչպես կառուցվածքային, այնպես էլ ինժեներական և շինարարական աշխատանքներ։ Նախատեսված է եղել ապահովել ժամանակակից, անվտանգ, հարմարավետ ուսումնական միջավայր։

GTS Construction 's image

Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի վերանորոգում

Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի վերանորոգումը կատարվել է բարձր որակով՝ GTS Construction ընկերության կողմից: Վերանորոգման ընթացքում հիմնանորոգվել են դպրոցի ներսի և արտաքին տարածքները, բարելավվել են կահավորանքն ու ենթակառուցվածքները՝ ապահովելով անվտանգ և արդիական ուսումնական միջավայր աշակերտների և ուսուցիչների համար:

GTS Construction 's image

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգում

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգումն իրականացրել է GTS Construction ընկերությունը՝ ապահովելով դպրոցի ժամանակակից և անվտանգ պայմանները: Վերանորոգման աշխատանքների ընթացքում նորոգվել են դասասենյակները, ենթակառուցվածքները և շենքի արտաքին մասը, ինչի շնորհիվ բարելավվել է ուսումնական միջավայրը աշակերտների համար:

GTS Construction 's image

<<Ակցիա Սովի դեմ>>

«Ակցիա Սովի Դեմ» ծրագիրը նպատակ ունի պայքարել սովի և սննդի անբավարարության դեմ՝ բարելավելով համայնքների սննդային անվտանգությունը և զարգացման պայմանները։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են վերանորոգման և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ՝ հատկապես կրթական և առողջապահական հաստատություններում։

GTS Construction ընկերությունը մասնակցել է այս ծրագրի մրցույթին և իրականացրել վերանորոգման աշխատանքները։ Պատվիրատուն եղել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որն ապահովել է ծրագրի ֆինանսավորումն ու վերահսկողությունը՝ ուղղված տեղական հաստատությունների որակական ու կայուն բարելավմանը։

Այս համագործակցությունը նպաստեց ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը՝ ստեղծելով բարենպաստ և անվտանգ պայմաններ համայնքային կենտրոններում։

GTS Construction 's image

Grand View բազմաբնակարան շենքի կառուցում

GTS Construction ընկերությունը պատասխանատու է եղել Grand View բազմաբնակարան շենքի կառուցման համար: Աշխատանքների ընթացքում ապահովվել է բարձր որակ, ժամանակին հանձնում և ժամանակակից ճարտարապետական լուծումներ՝ ստեղծելով հարմարավետ և անվտանգ բնակելի միջավայր բնակիչների համար:

UNDP նախագծեր՝

• Լոռի և Շիրակի մարզերում պոմպակայանների մատակարարում և տեղադրում , 4 պոմպակայանի ապամոնտաժում, ամբողջական կառուցում, մոնտաժում և գործարկում,

• Պոմպերի մատակարարում և տեղադրում՝ Նռնաձոր և Վերին Ծաղկեվանք համայնքներ,

• Ագարակ համայնքի ոռոգման պոմպակայան:

GTS Construction 's image
GTS Construction 's image
GTS Construction 's image
GTS Construction 's image