Grundfos-ի պատվիրակությունն այցելեց Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի տարածք

GTS Construction ընկերությունը սկսում է Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները։

Նախագիծը նպատակ ունի ստեղծել ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մարզական համալիր՝ ապահովված ճարտարագիտական լուծումներով և բարձրորակ սարքավորումներով։ Սույն թվականի նոյեմբերի 19-ին մարզադպրոցի տարածք են այցելել Grundfos պոմպերի բրենդի պաշտոնական ներկայացուցիչները՝ գնահատելու համար այն հատվածները, որտեղ սպասվում է Grundfos-ի առաջադեմ պոմպային համակարգերի տեղադրումը։ Այս սարքավորումները կծառայեն շինության ինժեներական ենթակառուցվածքների հուսալի և արդյունավետ աշխատանքի ապահովմանը։

GTS Construction-ը շարունակում է իր գործունեությունը՝ հետևողականորեն իրականացնելով բարձրակարգ շինարարական նախագծեր և ներդնելով նորարարական լուծումներ Հայաստանի զարգացման համար։

GTS Construction 's image
GTS Construction 's image
GTS Construction 's image
GTS Construction 's image
GTS Construction 's image

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքը նոր դպրոց կունենա

Նոր Կեսարիա համայնքի նախկին դպրոցի տարածքում այս օրերին ընթանում են հիմնովին կառուցվող սեյսմակայուն դպրոցի շինհրապարակների աշխատանքներ։ Դպրոցը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Նկուղային հարկով կառուցվող նոր երկհարկանի դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Նկուղում նախատեսված է թաքստոց, շենքում' 4 աստիճանավանդակ, 1 վերելակ, տանիքներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։ Դպրոցը հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով տեղաշարժվող երեխաների համար կունենա հարմարեցված սանհանգույցներ, թեքահարթակներ, ինչպես նաև ամբարձիչներ։ Տարածքները կբարեկարգվեն, ինչպես նաև կկառուցվեն մարզադաշտ և մարզահրապարակ։

Ս․թ․ ապրլի 25-ին "GTS Construction"-ը պայմանագիր է կքնել Ջրային Կոմիտեի հետ, որի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

Նոր պայմանագիր՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ 2025 թվականի ապրիլի 25-ին «GTS Construction» ընկերությունը ստորագրել է համագործակցության պայմանագիր ՀՀ Ջրային կոմիտեի հետ: Պայմանագրի շրջանակում ընկերությունն իրականացնելու է մի շարք կարևոր աշխատանքներ, որոնք ուղղված են Հայաստանի ջրային ենթակառուցվածքների բարելավմանը, շահագործման հուսալիության բարձրացմանը և տեխնիկական վիճակի վերականգնմանը: Նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ Կոտայքի ջրանցքի Արամուսի դյուկերի վթարավտանգ հատվածների հիմնանորոգում, որի նպատակն է կանխել հնարավոր վթարները, նվազեցնել ջրի կորուստը և երկարացնել ջրանցքի շահագործման ժամկետը։ Դյուկերը կարևոր նշանակություն ունեն ջրային հոսքերի անվտանգ և արդյունավետ փոխանցման գործում, ուստի դրանց վերականգնումը ռազմավարական խնդիր է տարածաշրջանի ջրամատակարարման համակարգի կայունության համար։ Ճոճկանի պոմպակայանի մղման խողովակաշարի հիմնանորոգում, ինչը կբարձրացնի պոմպակայանի աշխատանքի արդյունավետությունն ու կապահովի անխափան ջրամատակարարում։